ՄԻՊ. Վարչապետի գրառումը քննադատելուց հետո պատգամավորը հայտնել է սպառնալիքներ է ստանում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Քիչ առաջ ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն:
Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը:
Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։
Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»։
Հարակից հրապարակումներ`
- Լուսինե Բադալյան. ...Ես վայր եմ դնում իմ մանդատը
- Թագուհի Թովմասյան. Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում
- Փաշինյանի գրառումից հետո Գայանե Աբրահամյանը հայտարարց. Պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան