Եվս 475 բնակիչ վերադարձել է Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ
Ռուսաստանցի խաղաղապահները փախստականներով երկրորդ շարասյունը Երևանից ուղեկցեցին Ստեփանակերտ. 475 բնակիչներ վերադարձան քաղաք: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, երկուշաբթի օրը հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«2020 թվականի նոյեմբերի 15-ին ռուս խաղաղապահները ուղեկցեցին Ստեփանակերտ վերադարձող փախստականներով ավտոբուսների երկրորդ շարասյունը: 475 մարդ 19 ավտոբուսներից բաղկացած շարասյունով վերադարձավ Ստեփանակերտ: Շարասյունն անցավ Երևան-Ստեփանակերտ երթուղով, Ռուսաստանի խաղաղապահ զորքերի և ռազմական ոստիկանության պարեկության ուղեկցությամբ և հասավ Ստեփանակերտի գլխավոր հրապարակ», - հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:
Ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստեղծված Միջգերատեսչական մարդասիրական արձագանքման կենտրոնն ապահովել է խաղաղ բնակիչների վերադարձի և տեղափոխման անվտանգությունը իրենց տներ:
Շաբաթ օրը ավելի վաղ ուղեկցվել էին 9 ավտոբուսներ, որոնք տեղափոխում էին 250 տեղահանվածների:
#Видео 15 ноября 2020 года российские миротворцы сопроводили вторую колонну из 19 автобусов с 475 беженцами, возвращающимися в #Степанакерт https://t.co/O8tgVynTtN #НагорныйКарабах #Миротворцы #ЦВО #МирнаяМиссия #Армения #Азербайджан #Беженцы pic.twitter.com/5ofEuAoVsT
— Минобороны России (@mod_russia) November 16, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին