Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժել է ՀՀԿ գործիչ Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` միևնույն ժամանակ դատարանը ոչ իրավաչափ է համարել Բաղդասարյանի ձերբակալությունը։
Վ. Բաղդասարյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Նոյեմբերի 15-ին Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել:
Փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքը որևէ ընդհանրություն չունի իրավաբանության հետ: Հիշեցնենք, որ նույն գործով ձերբակալվել էր նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որի ձերբակալություն դատարանը ևս ոչ իրավաչափ էր համարել ու ազատ արձակել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին