Լարիսա Ալավերդյան. Դիմում եմ Նիկոլ Փաշինյանի ջատագովներին՝ փրկեք ձեր կուռքին
«Ես դիմում եմ մեր ազգի արժանապատիվ քաղաքացիներին, ազնիվ մարդկանց՝ ձեր մոտեցումը չպետք է որևէ անգամ ճնշված լինի մի դժգոհ ու դժբախտ էակի խոսքերից»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պետք է անպայման հրավիրվի ու պատասխանատվություն կրի Քրեական օրենսգրքով, խոստացավ, որ կպաշտպանի Նիկոլ Փաշինյնին որպես ձերբակալված անձ, որովհետև միշտ պաշտպանում է ձերբակալվածների ու պատիժ կրող անձանց իրավունքները։
«Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ջատագովն են Նիկոլ Փաշինյանին՝ փրկեք ձեր կուռքին, ինչի՞ եք ուզում հասնել նրան, որ սպառնաիքները, վտանգները շատ լինեն։ Ճիշտ է, որ ժամ առաջ հեռանա, ճանաչի իր պատասխանատվության չափաբաժինը, որը պետք է հստակ չափվի քրեական օրենսգրքով։
Նա 2,5 տարի ու մեկ շաբաթ իր մեջ կրում է հայատյաց, հայաստանյատյաց ամբողջ պաշարը»,- ասաց Լ. Ալավերդյանը։
Իրավապաշտպանի համար անհասկանալի է, թե ինչպես է զինադադարից հետո առնվազն 6 մարդ պատանդվում, որոնցից երկուսը 85 և 75 տարեկան ամուսանական զույգ է։ Նա կոչ արեց արցախցիներին՝ մենակ չընկնել ճանապարհ, ռիսկային է։
«Անձը, որը երկիրը հասցրել է այս վիճակին, սուս ու փուս հրաժարական է տալիս, ոչ թե պահանջով, ոչ թե որովհետև դավաճան է, այլ զուտ արդյունքներով»,- ընդգծեց Լ. Ալավերդյանը։
Նա միաժամանակ ասաց. «Կոչերից, որոնք հնչեցվում են անարժանապատիվ մարդու կողմից, մի վիրավորվեք։ Օրինակ, ասում է վնգստացող։ Անձը, երբ խոսում է, խոսում է սկզբում իր մասին, իրեն է բնութագրում, երբեք չընդունեք ձեզ վրա։ Բոլոր ասածաները բնութագրում են սկզբից այդ խոսքերի հեղինակին»։
Լ. Ալավերդյանն ասաց, որ հասարակական ճնշումը պետք է շարունակել։
«Չընդունեք, որ պարտվել է մեր բանակը կամ ժողովուրդը։ Հանձնել է քաղաքական ղեկավարությունը։ Ադրբեջանը չի հաղթել, նա ընդունել է այդ հանձնումը։ Երբեք չմտածեք, որ Շուշին մերը չէ։ Շուշին չի կարող լինել ադրբեջանական, եղել ու մնում է հայկական՝ այսօր գտնվելով ոսոխի ոտքի տակ գցած։ Դա խնդիր է, որը մենք ունենք։
Այն, որ ինքը չի հեռանում, խոսում է իր մարդկային ցածր որակների մասին։ Մենք լինենք բարձր որակիծ, տերը լինենք մեր երկրի»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը հանրահավաք տեղի չի ունենալու (լրացված)
- Ինչպես է Փաշինյանը մանիպուլացնում կռվող զորքի թիվը
- Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
- Աբրահամյան. Փաշինյանն, ըստ էության, ԱԺ-ում հաստատեց՝ մինչև նոյեմբերի 9-ը պատերազմը կանգնեցնելու հնարավորություն եղել է
- Միքայել Մինասյանը՝ Փաշինյանին. Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ
- ԲՀԿ. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով
- Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին. Քո հետագա կառավարումը, շատ արագ կործանելու են նաև Ռուսաստանի շնորհիվ փրկված՝ Արցախի փոքրիկ հատվածը
- Աշոտյանը՝ Փաշինյանին. Մեր թողած ժառանգության մեջ չկար Շուշին, Հադրութը
- Իշխան Սաղաթելյան. Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը պատրաստվում է տանել նոր փորձությունների
- Նաիրիա Զոհրաբյանը՝ Փաշինյանի մասին. Այս սուբյեկտը այլևս լուրջ վտանգ է հասարակության և ազգային անվտանգության համար