Պարգև Սրբազանն անցնող շաբաթների ընթացքում սրտի կաթված է տարել և բուժման կարիք ունի․ Տեր Վահրամ
Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին Panorama.am-ին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«Անցկացված հետազոտությունները փաստել են, որ Սրբազանը անցնող շաբաթների ընթացքում սրտի կաթված է տարել և այժմ կարիք ունի անհապաղ բժշկական միջամտության և բուժման»,- նշեց Տեր Վահրամը։
Պարգև Սրբազանը բուժման համար մեկնելու է ԱՄՆ։
«Այնտեղ է արվել նախորդիվ իր բուժումը անցյալ անգամ, երբ վերստին խնդիր է ունեցել հերթական Հիմնադրամի տելեթոնի ժամանակ»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարգև սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը
- Պարգև սրբազան. Երբեք չեմ դիմել այս խոսքով ու այս կոչով, հիմա դիմում եմ
- Պարգև սրբազանը շնորհակալություն է հայտնում 18-20 տարեկան հերոս տղաների ծնողներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին