Անոթաբույժ. Կռվում էր զինվորը, էն էլ ոոնց էր կռվում, Դուք մեզ հարցրեք ու մենք կպատմենք
Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Քամալյանը գրում է.
«Չփորձե՚ք ձեր կեղտոտ քաղաքական խաղերի համար շահարկել, առավել ևս նսեմացնել հայ զինվորին ու բանակը։ Չփորձե՚ք ասել թե բանակը չի կռվել, զինվորը փախել է։ Իսկ դու՚ք, դու՚ք ու՞ր էիք, որ փախնող զինվոր տեսաք, բա ինչի՞ չկանգնացրիք, ինչի՞ չհարցրիք թե ու՞ր ա փախնում։
Կռվում էր զինվորը, էն էլ ոոնց էր կռվում։ Դուք մեզ հարցրեք ու մենք կպատմենք, թե ոնց էր վիրավոր զինվորը համոզում, որ շուտ հետ գնա դիրքեր, հասնի տղերքին, թե ոնց էր 18-19 տարեկան, մանկական դիմագծերով հրետանավորը ուրախությունից փայլում, երբ իմացավ, որ ընդամենը ...... ընդամենը ականջի թմբկաթաղանթն է պայթել ու ասում էր. — թողեք գնամ պուշկես կրակեմ, կպատմենք թե ոնց էր վիրավոր հայ սպան ( ում մենք միշտ «շախ» ենք ասել ), սեփական վերքերն ու ցավը մոռացած գոռում՝ զինվորներս, երեխեքս ու՞ր են։
Վարորդները, ովքեր բեկորներից քրքրված մեքենաներով սնունդ ու զինամթերք էին հասցնում չե՞ ն կռվել, բժիշկները, արյունից կուրացած, մարտի դաշտից մինչև վիրահատարան չե՞ ն կռվել, փախե՞լ են։
Մի քիչ սրբություն ունեցեք, ձեր կեղտոտ բերաններով մի պղծեք մեր սուրբ նահատակների, մեր եղբայրների արածն ու անունը։
Կռվե՚լ է մեր բանակը, էն էլ ոոոնց է կռվել։
Կռվել է արդբեջանի ու թուրքիայի բանակների, բազմազգ պրոֆեսիոնալ վարձկանների ու ...... հայ դավաճանների դեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Պարո՛ն Փաշինյան, Դուք նվաստացրեցիք մի բանակի, որն աչքի է ընկել իր հերոսներով, եղել է անպարտելի. Արտակ Թովմասյան
- Արցախցի լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին. Իմ աչքերի մեջ նայելով ասեք, որ մեր բանակը բարոյալքված էր, ես Ձեր պատասխանը կտամ...էն էլ հունց...