
Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։
Հրաժարականի դիմումը հրապարակել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մեծարգո պարոն վարչապետ,
Խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը։
Շնորհակալություն եմ հայտնում այս շրջանում վստահության և համատեղ աշխատանքի համար»,-գրել է Զոհրաբ Մնացականյանը։
ԱԺ-ում պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընթերցեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի գրառումը, Փաշինյանին խնդրեց պարզաբանում ներկայացնել։ Ի պատասխան Փաշինյանը մասնավորապես հայտարարեց՝ ԱԳ նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել։