Ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության օրակարգով պահանջում ենք նիստ․Ի․ Սաղաթելյան
Ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության օրակարգով պահանջում ենք նիստ։ Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը Խորհրդարանում նիստ է նախատեսված մենք բոլորս շանս ենք տալիս և պահանջում ենք ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության օրակարգով նիստ»,-ասաց նա։
Միևնույն ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչը թվեց այն քայլերը, որոնց օգնությամբ ըստ նրա հնարավոր է երկիրը դուրս բերել այս ողբերգական և ճգնաժամային վիճակից։
«Առաջինը Զինադադարի հաստատման եռակողմ հանդիպման հայտարարությունն անընդունելի, բայց կայացած փաստ է։ Իսկ ստեղծված պայմաններում ՌԴ խաղաղապահուժերի տեղակայումն անհրաժեշտություն։ Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլացիայի ստորացուցիչ պայմանագիր։ սակայն ամեն ինչ ավարտված չէ։ Անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով , բանակցությունների միջոցով փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնի։ Պետք է առաջիկա բանակցություններում բացառել Արցախի ամրագրումն Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախության»,-ընդգծեց Սաղաթելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան