ԱԳՆ խոսնակ. Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ի պատասխան ԱԺ-ում ու օնլայն ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, գրել է.
«Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»։
Նշենք, որ ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Վերջին 2.5 տարում իմ ունեցած շփումները ինձ մոտ ոչ մի կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանաշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից ու տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյանը՝ Փաշինյանին. Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ
- Աշոտյանը՝ Փաշինյանին. Մեր թողած ժառանգության մեջ չկար Շուշին, Հադրութը
- Անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին. Բալասանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին