ԱԱԾ-ն արձագանքում է իր աշխատակիցների դիրքերից փախչելու մասին հայտարարություններին
ԱԱԾ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել է օրենքով սահմանված և իրավիճակով պայմանավորված համապատասխան աշխատանքների իրագործումը:
Պաշտոնական գործընթացներին զուգահեռ Ազգային անվտանգության մարմիններն ակտիվորեն ներգրավվել են նաև բուն ռազմական գործողություններին, և համակարգի բազմաթիվ ծառայողներ իրենց հերոսական մասնակցությունն են ունեցել հայրենիքի պաշտպանության վեհ գործին:
Սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում հավերժ հերոսացել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել են 191 հերոս հայորդիներ, քաջարի սահմանապահներից 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է:
Հավերժ փառքի, գնահատանքի ու մեծարումի արժանի բոլոր ծառայակիցների ընտանիքները մշտապես գտնվելու են ազգային անվտանգության համակարգի ուշադրության կենտրոնում, և արվելու է առավելագույն հնարավորը՝ վերջիններիս աջակցելու և սատարելու հարցերում, որի ուղղությամբ ՀՀ ԱԱԾ ղեկավարության կողմից տրվել են համապատասխան հստակ հանձնարարականներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս իր խոնարհումն է բերում բոլոր հերոսացած ծառայակիցների հիշատակին, շուտափույթ ապաքինում ցանկանում բոլոր վիրավոր գործընկերներին և կրկին ընդգծում, որ նրանց անուններն այլևս իրենց հաստատուն տեղն ունեն համակարգի նշանակալի պատմության փառահեղ էջերում»։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանից Արցախ մեկնած, ինչպես նաև Արցախի ԱԱԾ հատուկ ջոկատայինները հրաժարվել են գնալ Եղնիկներ։
«Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ, ձեր առաջ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ։ Այսօր ստիպված եմ արտահայտվել, կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին, ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ»,- մասնավորապես հայտարարել է Արայիկ Հարությունյանն արդեն եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Անոթաբույժ. Կռվում էր զինվորը, էն էլ ոոնց էր կռվում, Դուք մեզ հարցրեք ու մենք կպատմենք
- Տիգրան Աբրահամյան. ԱԱԾ, դուք հասկանում ե՞ք ինչ է կատարվում, ձեզ ներկայացրել են որպես դավաճաններ, փախնողներ
- Արցախցի լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին. Իմ աչքերի մեջ նայելով ասեք, որ մեր բանակը բարոյալքված էր, ես Ձեր պատասխանը կտամ...էն էլ հունց...
- Եթե այդ տեմպերով շարունակվեին մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի