Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր է ճանաչել Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակր, գնդապետ Աշոտ Մինասյանը ձերբակալման որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ։
Մինասյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման նախապատրաստման, 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը բողոքարկել է ձերբակալման որոշումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան