Ավետիք Իշխանյան. Կարծում եմ, որ շատերը հասկացան, թե ով էր մարտի 1-ի սադրիչն ու 10 զոհերի համար հիմնական պատասխանատուն
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Կարծես, բոլորին զայրացել է պարտված վարչապետի գրառումը։ Իհարկե, ողջունելի է, որ նույնիսկ նրա աջակիցներից շատերը, հուսով եմ, որ անկեղծ վրդովված են։ Բայց, կարծես ոմանց թվում է, որ վարչապետն, իսկապես դիմում է առաջնագծի զինվորներին։
Հարգելիներս, պա՞րզ չի, որ առաջնագծի զինվորները կամ բացահայտ զայրացած են իրենց պարտության մատնած վարչապետի դեմ, ինչպես Աշոտ Մինասյանը, կամ ատամները սեղմած լռում են։ Իր հերթական ստով ու կեղծիքով, «առաջնագծի զինվորներ» ասելով, վարչապետը նկատի ունի իր կողմից զինած ավազակախմբերը, ինչպես «Հեղափոխության պահապաններն» էին, խաղաղ ժամանակ։
Արդեն պարզ է, վարչապետի ժամերը հաշված են։
Հ․Գ․ Կարծում եմ, որ շատերի աչքերը բացվեցին և հասկացան, թե ով էր 2008թ․ մարտի 1-ի սադրիչն ու 10 զոհերի համար հիմնական պատասխանատուն»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրիա Զոհրաբյանը՝ Փաշինյանի մասին. Այս սուբյեկտը այլևս լուրջ վտանգ է հասարակության և ազգային անվտանգության համար
- Իրավապաշտպան. Փաշինյանի գրառումից հետո բանդիտիզմով քրգործը պետք է հարուցվի անհապաղ
- Արթուր Եղիազարյանը՝ Փաշինյանին. Չփորձե՛ս վախեցնել հայությանը, պրծա՛ծ, դու արդեն անցյալ ես
- Թագուհի Թովմասյան. Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում
- Փաշինյանի գրառումից հետո Սիսեռյանն ազատման դիմում է գրել, դուրս եկել ՔՊ-ից
- Արման Թաթոյան. ՀՀ վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է
- Փաշինյանի գրառումից հետո Գայանե Աբրահամյանը հայտարարց. Պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված
- Արսեն Բաբայանը ԱԱԾ ուշադրությունը հրավիրում է Փաշինյանի գրառման վրա. Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան