Թագուհի Թովմասյան. Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում
Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։
Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից»։
Մինչ այս ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը հայտարարել էր. «Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված», իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը որոշել է ազատման դիմում գրել։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի գրառումից հետո Սիսեռյանն ազատման դիմում է գրել, դուրս եկել ՔՊ-ից
- Արման Թաթոյան. ՀՀ վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է
- Տիգրան Աբրահամյան. Եթե չկանխեք այս տհասի արկածախնդրությունը, ապա մեկ առ մեկ պատասխան եք տալու
- Փաշինյանի գրառումից հետո Գայանե Աբրահամյանը հայտարարց. Պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված
- Արսեն Բաբայանը ԱԱԾ ուշադրությունը հրավիրում է Փաշինյանի գրառման վրա. Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան