Թաներ Աքչամ․ «Գորշ գայլերը» Գերմանիայում սպառնում են հայերին ու այն պետք է արգելվի
Թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը Գերմանիային կոչ է անում արգելել «Գորշ գայլեր» կազմակերպությանը։
Աքչամն իր ֆեյսբուքում գրել է, որ թուրք ազգայնականները հայերի մեյլերին ուղարկում են սպառնալից հաղորդագրություններ գերմաներեն։
«Սա հանցագործություն է, և Գերմանիայի կառավարությունը պետք է արգելի այս կազմակերպությունը»,- գրել է Աքչամը:
«Գորշ գայլերը կհասնեն ձեզ,
Դուք, Հայաստանի կեղտոտ երեխաներ, մենք ձեզ բոլորիդ կգտնենք, և ձեր երեխաները կկանգնեն ձեր գերեզմանի մոտ, նախքան նրանք կընկնեն իրենց իսկ գերեզմանը:
Մենք կանգնած ենք Ադրբեջանի մեր եղբայրների կողքին և թույլ չենք տա, որ Հայաստանի անհավատ շները Գերմանիայում խաղաղ ապրեն:
Մենք գիտենք ձեզ, գիտենք, թե որտեղ են ձեր երեխաները՝ օր ու գիշեր:
Գորշ գայլերը ձեզանից հեռու չեն»,- ասվում է հայերին ուղարկված ծայրահեղականների հաղորդագրությունում:
Նշենք, որ վերջերս Ֆրանսիան պաշտոնապես արգելեց «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Անկարան սպառնում է վրեժով «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման արգելքին
- «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում արգելվում է
- Ֆրանսիան հայտարարեց թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման լուծարման ու արգելման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան