Ազգային դավաճանությունը դարձվել է գործելաոճ. Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.
«Առաջին անգամ այս մասին նշել եմ նոյեմբեր 15, 2015թ, հետո կրկին անդրադարձել եմ հուլիսի 16, 2016թ, հետո նորից փետրվար 15, 2020թ, այնուհետև` ապրիլի 21, 2020թ։
Այսօր ևս մեկ անգամ Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին քննարկումների շուրջ քանի դիտարկում.
1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:
2. Տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ ուորլիքների, ո՛չ իշինգերներ, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք:
3. «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց»: Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են: Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված:
4. Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք:
5. Իմ ասած Դուխով
Հ.Գ. բայց այս անգամ ավելացնելու եմ այն, որ երբեք որևէ հայ կոչ չանի այլ հայի «հախից» գալու։ Եթե նույնիսկ մի օր հիմնավորեք որևէ Աստվածային ուժի ներքո, որ նոյեմբերի 9-10-ի ստորագրությանը այլընտրանք չկար ու դա միակ ելքն էր, ապա հայը հայի դեմ գնալու կոչը աներկբա ապացույց է, որ ազգային դավաճանությունը դարձվել է գործելաոճ։ Հեռացեք, ու այդ քայլը թող լինի առաջինը դեպի ազգային միասնականություն»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. ԱԱԾ֊ն կոնկրետ անելիք ունի Փաշինյան Նիկոլի՝ քաղաքացիական պատերազմ սանձազերծելու կոչերի մասով
- Իշխան Սաղաթելյան. Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը պատրաստվում է տանել նոր փորձությունների
- Նաիրիա Զոհրաբյանը՝ Փաշինյանի մասին. Այս սուբյեկտը այլևս լուրջ վտանգ է հասարակության և ազգային անվտանգության համար
- Միքայել Մինասյան. Ինչ-որ բան փոխել հնարավոր է, եթե Նիկոլն ու դավաճանների ոհմակը հեռացված լինեն իշխանությունից
- Իրավապաշտպան. Փաշինյանի գրառումից հետո բանդիտիզմով քրգործը պետք է հարուցվի անհապաղ
- Արթուր Եղիազարյանը՝ Փաշինյանին. Չփորձե՛ս վախեցնել հայությանը, պրծա՛ծ, դու արդեն անցյալ ես
- Փաշինյանի գրառումից հետո Սիսեռյանն ազատման դիմում է գրել, դուրս եկել ՔՊ-ից
- Փաշինյանի գրառումից հետո Գայանե Աբրահամյանը հայտարարց. Պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված
- Արսեն Բաբայանը ԱԱԾ ուշադրությունը հրավիրում է Փաշինյանի գրառման վրա. Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան
- Նիկոլ, մարդիկ ծիծաղում են քո ցնցումների վրա.Արսեն Բաբայան
- Նիկոլ Փաշինյանը մերժված է Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի բարեկամ այլ պետությունների կողմից. Արթուր Ղազինյան
- «Նիկոլ, դավաճան». Դատարանի բակում հավաքվածներն են վանկարկում
- Հնարավոր հաշվեհարդարների ողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին