Իշխան Սաղաթելյան. Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը պատրաստվում է տանել նոր փորձությունների
«Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը պատրաստվում է տանել նոր փորձությունների։ Մենք ունենք երկու ճանապարհ՝ կամ այս խելագարից ազատվում ենք, կամ թույլ ենք տալիս մեր երկրում հաստատվի բռնապետություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Նա մասնավորապես նշել է. «Հայաստանի վարչապետի աթոռին նստած խելագարը ասում է` զինվորներին սպասում ենք Երևանում, ինչ-որ հարցեր ունենք լուծելու: Էս մարդը խելագար է, անեծք է էս ժողովրդի գլխին։ Գնացել, թուրքի առաջ կզել է, ստորագրել է ստորացուցիչ պայմանագիր, վաճառել է մեր հայրենիքի կեսից ավելին, Երևանում նոր պատերազմի կոչեր է անում: Սա պատիժ է այս ժողովրիդ գլխին։
Նիկոլ Փաշինյան, քո անմիջական պատասխանատվության տակ մենք մեծ կորուստներ ենք ունեցել։ Քո բազմաթիվ մեղքերին ևս մի քանիսը մի ավելացրու, խելքդ գլուխդ հավաքի:
Հարգելի հայրենակիցներ, մենք ունենք 2 ճանապարհ, կամ այս խելագարին պետք է հեռացնենք իշխանությունից և փրկենք մեր երկիրը, կամ պետք է թույլ տանք էս երկրում հաստատի բռնապետություն, մեկ մարդու դիկտատուրա և վերջնականապես կորցնենք մեր երկրի մնացած մասը:
Քաղաքական մեծամասնություն, դուք պատասխանատվություն եք կրում այս խելագարի համար, իր յուրաքանչյուր գործունեության համար։ Հասկացեք, գիտակցեք:
Սա մեր երկիրը պատրաստվում է տանի նոր փորձությունների, ուրիշ բացատրություն չկա։
Հայաստանի սիրելի քաղաքացիներ, պետք չէ անտարբեր լինել սրան:
Նիկոլ Փաշինյան, ասում ես՝ սպասում եմ զինվորներին վերադառնան Երևան, հարցեր ունենք լուծելու։ Սպասի փախստականների, որոնք իրենց տունը հրկիզում են, վերադառնում են Երևան, սպասի նրանց, ովքեր իրենց հարազատների գերեզմանները տեղափոխում են Երևան»։
Նա կոչ է անում այսօր ժամը 17։00-ին գալ Ազատության հրապարակ, որտեղ 17 կուսակցությունները հանրահավաք են անցկացնելու. «Կամ հանդուրժել սրան, ով մեր երկիրը վերջնականապես կտանի կործանման կամ դուրս գանք փողոց, կանխենք սրա արկածախնդրություններն ու ազատվենք սրանից»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Վարչապետի գրառումը քննադատելուց հետո պատգամավորը հայտնել է սպառնալիքներ է ստանում
- Տիգրան Աբրահամյան. Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը
- Լուսինե Բադալյան. ...Ես վայր եմ դնում իմ մանդատը
- ԱՄՆ դեսպան. Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ
- Թագուհի Թովմասյան. Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում
- Փաշինյանի գրառումից հետո Սիսեռյանն ազատման դիմում է գրել, դուրս եկել ՔՊ-ից
- Արման Թաթոյան. ՀՀ վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին