Լիլիթ Գալստյան.ՀՈՂ ՊԱՀԱԾ Աշոտին փորձում է դատել ՀՈՂ ԾԱԽՈՂԸ
Դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է.
«Սա իմ ընկեր, գեղանկարիչ Աշոտ Ավագյանն է: Նրա հեղինակած «Մաշտոցը և իր աշակերտները» որմնանկարը զարդարում է Մատենադարանի հսկայական պատը: Հարևանությամբ Թորոս Ռոսլինն ու Սարգիս Պիծակն են, մեր հազարամյա գանձերը...
Աշոտը ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է, Արցախյան երեք պատերազմների մասնակից: Խաղաղ ժամանակներում նա նաև երեխաներին նկարել է սովորեցնում:
Հիմա ՀՈՂ ՊԱՀԱԾ Աշոտին փորձում է դատել ՀՈՂ ԾԱԽՈՂԸ: Պատկերացնո՞ւմ եք՝ Մաշտոցի Ամարասը թուրքին հանձնածը խայտառակ կարմիր թելերով կարած գործ է սարքել՝ իբր մահափորձի փորձ:
Իրականում դուք արդեն արձանագրել եք ձեր բարոյական մահը, իսկ ձեր ֆիզիկական հետագա գոյությունն արդեն կանխորոշված է՝ ազգադավի այլևս չջնջվող խարան է դաջվել ձեր ճակատին:
Իսկ Աշոտին և մեր տեսակին չեք լռեցնի, Աշոտը հավերժ կմնա Մատենադարանում, իսկ դուք պատմության մեջ կնմաք որպես Արցախը թուրքին ծախած մի տրոյական ձի:
Մեր պայքարը շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի
- Արթուր Վանեցյանը դուրս եկավ դատարանից
- Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ
- ԱԱԾ-ն հորդորում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան