Լուսինե Բադալյան. ...Ես վայր եմ դնում իմ մանդատը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը գրում է.
«Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել , ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ...որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է ։
Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին.
Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշու'մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի , որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։
ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։
Եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը։
Շնորհակալ եմ ըմբռնման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. Փաշինյանի գրառումից հետո բանդիտիզմով քրգործը պետք է հարուցվի անհապաղ
- Արթուր Եղիազարյանը՝ Փաշինյանին. Չփորձե՛ս վախեցնել հայությանը, պրծա՛ծ, դու արդեն անցյալ ես
- Թագուհի Թովմասյան. Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում
- Փաշինյանի գրառումից հետո Սիսեռյանն ազատման դիմում է գրել, դուրս եկել ՔՊ-ից
- Տիգրան Աբրահամյան. Եթե չկանխեք այս տհասի արկածախնդրությունը, ապա մեկ առ մեկ պատասխան եք տալու
- Փաշինյանի գրառումից հետո Գայանե Աբրահամյանը հայտարարց. Պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված
- Արսեն Բաբայանը ԱԱԾ ուշադրությունը հրավիրում է Փաշինյանի գրառման վրա. Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան