Քաղաքական 20:02 16/11/2020 Հայաստան

Վաղը հանրահավաք տեղի չի ունենալու (լրացված)

20.00
Հայտարարվեց հավաքի ավարտի մասին։ Վաղը հանրահավաք տեղի չի ունենալու։ 

19․45 
Արթուր Վանեցյանը միացավ ցուցարարներին։

19․18 
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Արտաքին գործերի նախարարություն և Գլխավոր դատախազություն

18․25 
Նիկոլ Փաշինյանը կասկածում է նույնիսկ Ձեզ, հարգելի սպաներ։Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Դիմում եմ ոստիկանության, ԱԱԾ սպաներին, Նիկոլ փաշինյանն այնքան է վախենում, որ կասկածում է նույնիսկ Ձեզ, հարգելի սպաներ,որ դուք ձեր երդմանը հավատարին կապահովեք իր ընտանիքի անվտանգությունը։ Հարցրեք Ձեր վարչապատին այսքան տարի որևէ մեկին մազաչափ դավաճանած կա՞նք, որ դու չես վստահում մեզ, բերում ես կառավարական դաչեքումդ կրիմինալ ես լցնում։ Մարդ պատասխատվություն ունեցող սպաներին չի վստահում, փողոցի կրիմինալին է բերում»։

17։47
ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Քո աթոռը պահելու համար պատրաստ ես քո հայրենակիցների արյունը թափել, պատրաստ ես հրահրել քաղաքացիական պատերազմ, քո ընտանիքի բարեկեցությունը, կուսակիցների աշխատավարձներն ու պարգևավճարները պահպանելու համար պատրաստ ես հենց այս հրապարակում բախումների արդյունքում զոհասեղանի դնես մեզանից յուրաքնաչյուրի կյանքը։ Բայց անգամ դա քեզ չի փրկելու։

Հասկանում եմ՝ ատելության, անհանդուրժողականության մթնլորոտի տարածումը քո կյանքի իմաստն է  դարձել, քո ուղենիշն է դարձել, բաց խիղճ ունեցիր, Եռաբլուրում դեռ չի չորացել հազարավոր զինվորների գերեզմանների հողը, չի սառել սպանված Գառնիկ Պետրոսյանի դին, որին պարզպաես սպանել են  Ազգային ժողովի  դահլիճ մտնելու ու Արարատ Միրզոյանի աթոռին նստելու համար։ Ե՞րբ է հագենալու քո արյան ծարավը»։ 

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ նախորդ հանրահավաքի օրը  կազմակերպիչներին բոլորին նույն ժամին կանչել էին ՀՔԾ, իրենք էլ անկեղծ ասում են՝  «տղերք, բան էլ չունենք ձեզ հարցնելու, պրոստը մեկ ժամ պետք է մնաք, որ միտինգի չգնաք»։
«Հիմա այստեղ մյուսների հետ պետք է լիներ «Հայրենիք»  կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նրանք նորից կանչել են ԱԱԾ։ Լավ, լավ, ինչքան։ Քննիչներ, ոստիկաններ,  մենք գիտենք, դուք մեզանից մեկն եք»,- ասաց Գ.Մանուկյանը։

17։26
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի հանրահավաքի ժամանակ ասաց. «Սրանք չեն հասկանում հայրենիքի կորստյան այդ զգացումը։ Չեն գիտակցում, թե ինչ են կորցրել։ Միգուցե նրանք չեն էլ կորցրել, որովհետև իրենցը չի եղել։ Հայ ժողովուրդը սգում է, հայ ժողովուրդը ողբում է այդ կորուստը։ Թերևս պատահական չէ, որ Արցախի թեմի 30 տարվա առաջնորդը Պարգև Սրբազանը սրտի կաթված էր ստացել։ Պարգև Սրբազանն է, որ գիտի ինչ է կորցրել։ Պարգև Սրբազանն է, որ 1992 թվականի մայիսի 8-ին արտասվելով աղոթք էր կարդում Ղազանչեցոցում։ Նա Շուշիի ամեն մի վերանորոգվող տան հետ ուրախանում էր ու ապրում, մանկան ծնունդով ուրախանում էր։ Պարգև Սրբազանն էր, որ հասկանում էր, թե ինչ է Շուշին։ Ամեն մեկն է հասկանում, թե ինչ է Շուշին ի տարբերություն Հայաստանի այդ մեկ մարդու, որ անամոթ պատգամավորների առաջ ամոթաբար Շուշին մռայլ քաղաք է համարում, որովհետև նա կյանքում մի քանի անգամ Արցախում լինելով, այնուհետև որպես վարչապետ Արցախ գնալով, հյուրանոցի սենյակներից, թանկարաժեք ռեստորաններից այն կողմ չի եղել, չի տեսել Հադրութը, բազմաթիվ գյուղեր։ Ինքը չի ապրում դրանով։ Քարվաճառը, Դադիվանքը պատկերացանում էր միայն ՀԴՄ կտրոնով։ ՀԴՄ կտրոնները վերցրու ու դու գնա։ Դու գնաս, ժողովուրդը կվճարի այդ ՀԴՄ կտորները, հավերժ քո թոշակն էլ կտա, ընտանիքիդ թոշակն էլ կտա»։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ ժամ ավելի մնալը սպառնալիք է հայ ժողովրդի համար։

«Ապացուցել է, որ չի կարող ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ 30 տարվա մեր երազանքը մեզանից գողացել է։
Եռատոնը կարողանալո՞ւ ենք տոնել, Շուշիի տոնը կարողանալո՞ւ ենք տոնել»,- նշեց նա։

«Վարչապետի որևէ հայտարարություն այևս չի կարող կարևոր լինել։ Վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ ցանկացած գնով պահել իխանությունը»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ իրենց չի հաջողվելու ընդդիմադիր քաղաքական ուժերին ներքաշել իրենց սադրանքների մեջ, ԲՀԿ-ն որևէ սադրանքի չի տրվելու, թույլ չեն տալու, որ հանրությանը ներքաշեն պրոբակացիաների մեջ։

«Մեզ փոխանցել են, տեղեկատվություն էլ կա մամուլում, որ  որ վաղն Ազգային ժողով են մուտք գործելու զինվորական հանդերձանքով մարդիկ, որոնք զինվել են կառավարական ամառանոցում,  ու երբ մեկնարկի ԱԺ նիստը, փորձելու են ԱԺ ներսում սադրանք, պրովակացիա, խժդժություն հրահրել։ Հրավիրում են ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, գլխավո դատախազի ուշադրությունը այս տեղեկատվության վրա»,- ասաց Ն. Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից ստացել են նամակ ուղղված Գագիկ Ծառոււկյանին, որ ներկա լինի խորհրդի նիստին, որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշել է մանդատից զրկել Գ. Ծառուկյանին։

«Դա անհեթեթ պատմությունն է։ Յուրաքանչյուր հանրահավաքից առաջ ամեն ինչ անում են, որ Գագիկ Ծառուկյանն այստեղ չլինի»,- ասաց Ն. Զոհրաբյանը։

Ազատության հրապարակում հավաքված մարդկանց դիմելով՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ կարող են իրենց մոտենալ զինվորական հանդերձանքով մարդկանց, չտրվել սադրանքների, անմիջապես դիմել ոստիկաններին։

ՀՅԴ-ական  Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ երկար ժամանակ ոստիկանությունը թույլ չէր տալիս  տեխնիկա տեղադրել հրապարակում, ի վերջո թույլտվություն ստացել են,  տեխնիկան տեղադրելուց հետո կսկսվի հանրահավաքը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}