Նաիրիա Կարապետյանը՝ հրաժարական տված դիվանգետներին. Խնդրում եմ, պատմեք մեզ, խոսեք, բացեք փակագծերը
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը գրել է.
«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, նրան հաջորդեց ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը, մարդ, ով երկար տարիներ եղել է Արցախի ԱԳ նախարարը:
Ես գտնում եմ, որ ուշացած քայլեր են, բայց այնուամենայիվ ողջունելի: Ուզում եմ հավատալ, որ արժանապատիվ մարդիկ մինչև վերջին պահը փորձել են շտկել իրավիճակը: Խնդրում եմ, պատմեք մեզ, խոսեք, բացեք փակագծերը, թե ինչպիսի դավաճանություն է տեղի ունեցել…
Սա նաև ապացույց է, որ խայտառակությունը ստորագրվել է միանձնյա որոշման արդյունքում:
Պարոնայք պատիվ պահպանած պաշտնյաներ, ձեր հերթն է, հեռացեք նրա կողքից, եկեք և պատմեք…»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- ԱԳՆ խոսնակ. Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց
- «Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի՞ եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան