Վարչապետի և ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան հիվանդ է. Շիրակի թեմի առաջնորդ
«Հայաստանի վարչապետի և ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան հիվանդ է։ Ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը և բանակի առողջ զանգվածը պետք է միջոցներ ձեռնարկեն իշխանությունից նրան խաղաղ հեռացնելու, երկիրն ու ազգը այս հիվանդությունից փրկելու համար»,- NEWS.am–ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը, որով նա կոչ էր անում առաջնագծի տղաներին գալ Երեւանում և «վերջնականորեն լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը»։
Դիտարկմանը՝ գուցե վարչապետի թիմակիցները վախենում են նրա դեմ դուրս գալ, քանի որ սպառնում են նրանց հետ հաշվեհարդար տեսնել, Աջապահյանն ասել է.
«Հարցը վախենալը չէ, պարզապես այդ մարդիկ էլ օրգանական կապի մեջ են մեկը մյուսի հետ։ Ապիկարների, ապաշնորհների, դիլետանտների նույն օրգանիզմն է, որոնք խոսելուց և օտարերկրյա սեմինարների մասնակցելուց բացի ոչինչ չեն արել։ Նրանց մեծամասնությունը պրակտիկ աշխատանք չի կատարել, բանակում չեն ծառայել, ոչ մի բանից տեղյակ չեն, և եթե հիմա մանդատները վայր դնեն՝ դուրս գան, բարձր աշխատավարձերի և պարգևավճարների կորսուտ կունեն։ Այդ մարդիկ հայրենիք չունեն, որ հասկական հայրենիք են կորցրել։ Նրանք նույն հիվանդ օրգանիզմի մասն են, հետևաբար պետք է «Հիդրայի գլուխը» հեռացնել, որպեսզի մնացածը հեռանան»։
Շիրակի թեմի առաջնորդը կոչ է արել չտրվել սադրանքներին, պահանել խաղաղություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակի հետ կապված
- Լռեցե՛ք և ամո՛թ ունեցեք, վերջապես. Ասողիկ աբեղա Կարապետյան
- Բագրատ Սրբազան. Նոյեմբերի 10-ը պիտի դառնա և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան