Պարգև Սրբազան. Այս պահին ինքնազգացողությունս լավ է
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այս պահին ինքնազգացողությունս լավ է: Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»։
Հիշեցնենք՝ ավել վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Panorama.am-ին ասել էր, որ վերջին օրերին Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առողջական վիճակը վատթարացել է։
«Անցկացված հետազոտությունները փաստել են, որ Սրբազանը անցնող շաբաթների ընթացքում սրտի կաթված է տարել և այժմ կարիք ունի անհապաղ բժշկական միջամտության և բուժման»,- նշել էր Տեր Վահրամը։
Պարգև Սրբազանը բուժման համար մեկնելու է ԱՄՆ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան