Պեսկով. Ադրբեջան զորքեր ուղարկելու մասին Էրդողանի հրամանագիրը վերաբերում է դիտարկման կենտրոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու վերաբերյալ հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքների ապահովմանը։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ երկուշաբթի օրը ավելի վաղ, Թուրքիայի ղեկավարի համապատասխան հրամանագիրը ներկայացվել էր երկրի խորհրդարան:
«Ադրբեջանի տարածքում կգտնվի նաև դիտորդական կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ: Դա Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգերի իրականացումն է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին համաձայնագրերին, ապա դա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրի արդյունք է», - ասել է Պեսկովը։