Պուտինը շնորհավորել է Մոլդովայում նախագահ ընտրված եվրոպամետ Մայա Սանդուին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Մայա Սանդուին՝ Մոլդովայում կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հույս հայտնելով, որ իր գործունեությունը կնպաստի Մոսկվայի և Քիշնևի հարաբերությունների կառուցողական զարգացմանը՝ մաղթելով նրան հաջողություն, առողջություն և բարեկեցություն։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Հուսով եմ, որ Ձեր գործունեությունը պետության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների հարաբերությունների կառուցողական զարգացմանը: Դա, անկասկած, կհամապատասխանի Ռուսաստանի և Մոլդովայի ժողովուրդների հիմնարար շահերին», - ասվում է հեռագրում։
Նշենք, որ նախօրեին Մոլդովայում անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մոլդովայի քաղաքացիները պետության ղեկավար ընտրեցին առաջիկա չորս տարիների համար:
Ընտրությունների երկրորդ փուլի հավակնորդներն էին նախագահ Իգոր Դոդոնը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, և Սանդուն՝ նախկին վարչապետ, «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ: Ընտրատեղամասերից արձանագրությունների 100%-ը մշակելուց հետո Սանդուն հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 57,75%-ը:
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայում ընդդիմության առաջնորդ Մայա Սանդուն նոր նախագահ դառնալու ուղու վրա է
- Մոլդովայի նախագահական ընտրություններում եվրոպամետ թեկնածուն առաջ է անցել Իգոր Դոդոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան