
Պարոն ԿԳՄՍ սուպեռ-նախարար, ասելիք չունե՞ս․ Վ․ Վարագյան
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, գրում է․
«Պարոն ԿԳՄՍ սուպեռ-նախարար, ասելիք չունե՞ս: Շեֆիդ ստորագրած դավաճանական փաստաթղթի մասին ի՞նչ ես մտածում: Համամի՞տ ես այդ ստորագրության հետ, սրտո՞վդ է այդ փաստաթուղթը: Դու՞ էլ ես կարծում, որ Շուշին դժգույն քաղաք էր ու մեզ պետք չէր: Դիրքորոշում հայտնիր պարոն՝ կո՞ղմ ես այդ փաստաթղթին: Իսկ եթե դեմ ես, ինչու՞ հրաժարական չես ներկայացնում: Ինչքա՞ն ես փախած ման գալու, ձայն հանիր պարոն սուպեռ-նախարար»: