Զինծառայողի ծնողը՝ Դավիթ Տոնոյանին. Մեր երեխաներին մենակ մի թողեք այս քաոսային իրավիճակում
Ժամկետային զինծառայողներից մեկի մայրը՝ Վարդուհի Սիրավյանը բաց նամակ է հասցեագրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին.
«Բաց նամակ ՊՆ նախարար
Դ. Տոնոյանին
Դիմում եմ Ձեզ բոլոր այն մայրերի անունից, որոնց որդիները 45 օր հերոսաբար կռվեցին թշնամու դեմ։ Նրանք հյուծված են թե' ֆիզիկապես, թե' հոգեպես։ Ձեր կողմից ոչ մի հայտարարություն չկա նրանց հետագա ճակատագրերի մասին. որտե՞ղ են շարունակելու հետագա ծառայությունը:
Արդյո՞ք մեր զինվորները իրավունք չունեն մի փոքր շունչ քաշելու, կազդուրվելու։ Ինչու՞ չեք ուղարկում նրանց մայրական խնամքի: Եվ, առհասարակ, հայտարարություն տարածեք պաշտոնական մակարդակով, որպեսզի մենք էլ իմանանք, թե ինչպիսին է կարգը։
Այլապես այս հարցը մնում է տարատեսակ խոսակցությունների մակարդակում. բանակի ներսում տարբեր բաներ են ասում, էստեղ ծնողների շրջանում լրիվ իրարամերժ կարծիքներ են շրջանառվում։
Պարո'ն նախարար, նրանք Ձեր զինվորներն են, մենք նրանց 2 տարով Ձեզ ենք հանձնել, որպեսզի պատվով ծառայեն Հայոց բանակին։ Եվ, կարծում եմ, նրանք արժանավայել կատարել են իրանց առջև դրված առաջադրանքը։ Նրանց մենակ մի թողեք այս քաոսային իրավիճակում»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը
- Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, խնդրում եմ՝ վարչապետի ներքաղաքական թատրոնի մեջ չմտնեք. Աբրահամյան