ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանին կոչ են անում պարզաբանել Թուրքիայի դերը ղարաբաղյան գործարքում
ԱՄՆ-ը և Ֆրանսիան մանրամասների են սպասում ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի դերի վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, Փարիզում պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցություններից հետո: Այս մասին գրում է Ria-ն։
«Նրանք (Պոմպեոն և Լե Դրիանը - խմբ.) մանրամասն խոսեցին Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես համանախագահներ (ԵԱՀԿ Մինսկի խմբի) նրանք ընդհանուր կարծիք ունեին, որ մենք հավատարիմ կմնանք Մինսկի խմբի գործընթացի՝ որպես համանախագահների դերին, ճանաչելով Ռուսաստանի կողմից իրականացված գործողությունները, որոնք հանգեցրին հրադադարի, որը պահպանվում է մեկ շաբաթ։ Բայց մենք նաև գիտակցում ենք, որ կան շատ խնդիրներ, որոնք ռուսները պետք է պարզաբանեն, ինչպիսիք են պայմանագրի պարամետրերը, ներառյալ Թուրքիայի դերը», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Հայտարարության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում իրենց գրաված դիրքերում, այնուհետև մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, կողմերն իրականացնում են գերիների փոխանակում, շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահներ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Թուրքիայի գործողությունների շուրջ. պետքարտուղար Պոմպեո
- Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը
- Պեսկով. Ադրբեջան զորքեր ուղարկելու մասին Էրդողանի հրամանագիրը վերաբերում է դիտարկման կենտրոնին
- Էրդողանը մտադիր է զինվորականներ ուղարկել Ադրբեջան․ հրամանագրի նախագիծն ուղարկվել է խորհրդարան
- Պոմպեոն հրաժարվել է Ստամբուլից մեկնել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտգործնախարարին
- Թուրքիայի խորհրդարանը ԶՈւ-ն Արցախի հարակից տարածքներ գործուղելու օրինական հիմքեր է մշակում. Sabah
- Ռուսաստանը և Թուրքիան համատեղ դիտորդական կենտրոնի շուրջ բանակցությունները կշարունակեն այսօր
- Մակրոնը պատրաստակամ է կառուցել արդար, ընդունելի քաղաքական լուծում՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար
- Թուրքիայի ՊՆ-ն համոզված է, որ երկրի զինված ուժերը մաս են կազմելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահներին
- Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական ամբողջական տեքստը
- Թրյուդոն և Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան