Ալիևն արդեն բացառում է Ղարաբաղի համար հատուկ կարգավիճակի հնարավորությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղի համար հատուկ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող, գրում է Ria-ն։
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք թույլ չենք տա ստեղծել հայկական երկրորդ պետություն նախնական ադրբեջանական տարածքներում: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել: Ես ասել եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Իմ ելույթներն ամենուր են, դրանք տպագրվում են: Ես ասացի այս խոսքերը և կանգնած եմ դրանց ետևում», - ասել է նա Ֆիզուլիի շրջանում գտնվող ժողովրդին ուղղված ուղերձում։
Ալիևն ասել է, որ այժմ վերականգնվել է երկրի տարածքային ամբողջականությունը:
«Որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող: Գոյություն ունի մեկ ադրբեջանական պետություն՝ բազմազգ, բազմադավան։ Բոլոր կրոնների ներկայացուցիչները ապրում են նորմալ, խաղաղության և փոխըմբռնման պայմաններում: Հայ ժողովուրդն էլ այսպես կապրի», - ասել է Ալիևը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան