Անի Սամսոնյան. Թավշյա պատգամավորները շարունակում են աշխատել այնպես, կարծես երկիրը փոսը չեն գլորել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրում է.
«Թավշյա վարչապետը շարունակում է աշխատել այնպես, կարծես իր ամուլ կառավարումը մեր գլխին դժբախտություն չի բերել:
Թավշյա նախարարները շարունակում են աշխատել այնպես, կարծես երկրի գլխին աղետ չեն բերել:
Թավշյա պատգամավորները շարունակում են աշխատել այնպես, կարծես երկիրը փոսը չեն գլորել:
Թավշյա ատելությունը շարունակվում է այնպես, կարծես էս երկրում կա միայն իշխանություն և դրա աթոռից կառչած մի խումբ թավշյաներ:
Կարծես, ոչ մի բան էս երկրի հետ չի կատարվել: Ընդամենը մի քանի հազար կիլոմետրով երկիրը մկրատել են, մի քիչ բանակն է տուժել ու մի քանի հազար մարդ է զոհվել, մի քանի արցախցի մնացել անտուն: Ինչ է որ սա փողոց փակած թավշյաների համար:
Այս թավշյա ցինիզմը պետության նկատմամբ ուղղակի նողկալի է»։
Հարակից հրապարակումներ`
- Լուրեր են պտտվում, որ անօրինական զինված խմբեր են շրջում քաղաքով, ահաբեկում քաղաքացիներին. Աննա Կոստանյան
- Իրավական գործընթաց կսկսենք. Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան Լենա Նազարյանի հայտարարության
- Երբ որ կառավարություն են ներխուժում ու ջարդուփշուր անում, ո՞նց են պատկերացնում հրաժարականի պահանջը. Լենա Նազարյան
- Թեժ կրքեր ու փոխադարձ մեղադրանքներ ԱԺ-ում. հայտարարվել է ընդմիջում
- ԱԺ փոխնախագահ. Բանակցային գործընթացում նոր մարդիկ պետք է լինեն, որոնք ի վիճակի են բեկում մտցնել