Լուրեր են պտտվում, որ անօրինական զինված խմբեր են շրջում քաղաքով, ահաբեկում քաղաքացիներին. Աննա Կոստանյան
«Լուրեր են պտտվում, որ անօրինական զինված խմբեր են շրջում քաղաքով, ահաբեկում քաղաքացիներին»,- ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը և հետաքրքրվեց, թե ո՞վ է դրա համար պատասխան տալու:
Պատգամավորը հայտարարեց, որ սոցիալական հարթակներում իրենց դժգոհությունը հայտնող քաղաքացիներին և քաղաքական հայացքներ ունեցող անձանց անհատական նամակագրությունների միջոցով սպառնալիքներ են հնչեցվում:
«Մարդկանց քիթ ու մռութ ջարդելու սպառնալիքներ, ընտանիքներին հետապնդելու սպառնալիքներ են հնչում»,- հյատնեց պատգամավորը և նկատեց, որ այս պահին երկիրը ծայրահեղ պառակտվածության մեջ է:
Աննա Կոստանյանը նկատեց, որ պատմական իրողությունների խեղաթյուրում և ազգային գաղափարախոսության տապալում է տեղի ունեցել՝ նաև կրթական համակարգում:
Նա իշխանություններին հարց ուղղեց, թե ո՞վ է հանդարտեցնելու որդեկորյուս ծնողներին, ովքեր 20 օրից ավելի շրջում են հանրապետության դիահերձարաններում, փնտրում են իրենց որդիներին՝ խնդրելով ու աղերսելով որ գոնե դիակները տան, որպեսզի կարողնան իրենց հարազատներին գոնե պատվով հողին հանձնեն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը խնդրեց, որ գոնե ամբիոնից չհայտարարեն՝ լավ է, գոնե Ստեփանակերտը չկորցրեցինք:
Անդրադառնալով նոյեմբերի 1-ի գիշերը ԱԺ-ում տեղի ունեցածի մեջ ընդդիմադիր պատգամավորներին մեղադրելու փորձերին՝ Աննա Կոստանյանը հայտարարեց. «Կխնդրեի այդ գիշերը, այդ սարսափելի և զզվելի գիշեը, որ տեղի ունեցավ մեզ հետ միասին փորձեիք այդ դռների բռնակները պահպանեիք, կամ ձեր հարգարժան գործընկեր Արարատ Միրզոյանին փորձեիք փրկել, որը ես էի փորձում անել»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստորեն բարեփոխումներ չեն եղել նաև բանակում, ելակի մասին հեքիաթներ մեզ չպատմեք. Անի Սամսոնյան
- «Իմ քայլ»-ի ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին