Դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի քննի Աշոտ Երկաթի խափանման միջոցի հարցը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որը պետք է քններ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին Panorama.am-ին ասաց Ա. Մինասյանի պաշտան Արամ Վարդևանյանը։
«Դատախազության բացարկի միջնորդությունը մերժեց։ Այնուհետև մեր դիրքորոշումը հարցրեց։ Քննարկեցինք թիմով, եկանք եզրահանագման ու նշեցինք, որ, ըստ էության, մտահոգություններ ունենք, բայց բացարկ չենք հայտնում՝ ելնելով անձնական ազատության իրավունքի կարևորությունից, որովհետև դա առավել հրատապ հարց է։ Մեր այդ դիրքորոշումից հետո դատավորը հեռացավ խորհրդակացական սենյակ և բացարկ հայտնեց»,- ասաց պաշտպանը։
Թե ինչով էր պայմանավորված բացարկը, պաշտպանը չի կարող ասել, որոշումը չունեն։
Այս գործը կմակագրվի այլ դատավորի։
«Բայց մենք, իհարկե, այլևս հրատապության ռեժիմ չունենք։ Ուզում եմ հատուկ ընդգծել. ինչ ծանր մեղադրանքներ էին մեղասագրվում Աշոտ Մինասյանին, նա երեկ ժամը 19։05-ից ազատության մեջ է։ Քննիչներն ունեին իրենց հեքիաթային ենթադրությունները մեղադրանքի հետ կապված, դատախազության վճռական գործողություններն այդ հարցի մասով և ունենք իրական կյանքը։ Ո՞վ ճիշտ դուրս եկավ։ Մենք ասում էինք՝ քաղաքական հետապնդում է, անհեթեթ քրեական գործ։ Իրենք պնդում էին մեղադրանքը՝ ներկայացնելով վախենալու պատմություն ձայնի ուղեկցությամբ։ Հիմա ո՞վ էր ճիշտ։ Կարծում եմ՝ իրական կյանքը ցույց կտա»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Ա.Մինասյանը ձերբակալվել էր նոյեմբերի 13-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման, 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, ապա նույն հոդվածներով մեղադրանք առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել, ինչը մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Ա. Մինասյանը երեկ ժամը 19։05-ին ազատ է արձակվել՝ ձերբակալման ժամկետը լրանակուց հետո։
Նշենք, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել էին նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանը, «Սիսական» ջոկատի կամավոր, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը։ Նրանք բոլորն ազատ են արձակցել, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Երկաթը՝ մեկուսարանից. Խցում արկեր չեն պայթում, բայրաքթարներ չեն խոցում ինչպես խրամատում
- Հստակ քաղաքական պատվեր է իրականացվում․ Ա․ Վանեցյան
- Արթուր Վանեցյանն առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին. Դատարանը հաստատել է
- Աշոտ Մինասյանը շուտով դուրս կգա ԱԱԾ-ից
- Պատկերացնո՞ւմ եք՝ մենք օպերացիա ենք կազմակեպել Նիկոլին խփելու համար և բաց կապով այն մշակում ենք. Բաղդասարյան
- Լիլիթ Գալստյան.ՀՈՂ ՊԱՀԱԾ Աշոտին փորձում է դատել ՀՈՂ ԾԱԽՈՂԸ
- Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի
- Արթուր Վանեցյանը դուրս եկավ դատարանից
- Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ
- Վանեցյանի փաստաբան. Դատախազն ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են
- Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
- Փաստաբան. Վանեցյանը չի ընդունել անհեթեթ մեղադրանքը
- Աշոտ Երկաթի փաստաբան. Դատարանը խորհրդակցական սենյակում է
- Աշոտ Երկաթի պաշտպան. Ամեն կերպ փորձում էին, որ այս նիստին ներկա չգտնվեի ու այն հետաձգվեր
- Գոհար Մելոյան. Աշոտ Երկաթին թիկունքում շնորհակալական խոսքի և խոնարհումի փոխարեն դիմավորում են ձեռնաշղթաներով
- ԱԱԾ-ն հորդորում է
- Ձերբակալվել է լեգենդար Աշոտ Երկաթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան