Արսեն Բաբայան. Այս րոպեից մտածեք ձեր ու պետության ապագայի մասին, լուսանկարն աչքիս տեսածն է
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Անհայտ անձինք հարձակվել են Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա և դանակահարել նրան:
Երկու օր առաջ, երբ դավաճանական իշխանության դավաճան ղեկավարը բռնության ակնհայտ կոչեր արեց, ՀՀ ԱԱԾ-ին հորդորեցի անհապաղ զբաղվել խնդրով և կանխել հնարավոր բռնությունները:
Ցավոք ԱԱԾ-ն և իրավապահ մյուս մարմինները ոչինչ չձեռնարկեցին, որի հետևանքը չուշացավ:
Դավաճան Նիկոլի կողմից ստեղծվող հրոսակախմբերի անդամներին տեղեկացնում եմ, որ բոլորիդ ինքնությունը պարզելը կարճ ժամանակի խնդիր է, իսկ խիստ պատասխանատվությունն անխուսափելի, որը վրա կհասնի իրական հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Այս րոպեից մտածեք ձեր ու պետության ապագայի մասին, դեռ կարող եք ճիշտ որոշում ընդունել:
Հ.Գ. Լուսանկարը սեփական է, աչքիս տեսածն եմ արձանագրել: Շատ ավելին կա արձանագրված...»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան