Զախարովան ռուս խաղաղապահներին․ Տղաներ, շնորհակալություն, հաջողություն ձեր վսեմ առաքելությանը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան գրառում է կատարել ֆեյսբուքում՝ շնորհակալություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին։
«Ինչքան բան էի ուզում ասել բոլոր այն մեր ու ոչ մեր շրջիկ վաճառականներին քաղաքականությունից, բազմոցային վերլուծաբաններին, բուրժուական գործիչներին, ովքեր սիրում են սիրել իրենց հայրենիքը` չհեռանալով իրենց անձնական հարմարավետության գոտուց:
Իսկ հիմա ցանկություն չկա: Քանի որ կան ավելի ուժեղ հույզեր և ավելի կարևոր բառեր: Դրանք հայտնվում են, երբ ես նայում եմ Լեռնային Ղարաբաղի գոտում գտնվող ռուս խաղաղապահների լուսանկարները: Տղաներ, շնորհակալություն։ Ձեր վսեմ առաքելությանն հաջողություն: Մենք աղոթում ենք ձեզ համար»,-գրել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան