Իրանը հայտարարում է, որ պետք է լրջորեն մտնի Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հարցի մեջ
Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը, հայտարարել է, որ տարածաշրջանի անվտանգությունն անհերքելի անհրաժեշտություն է, հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կաշխատի տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի տեսակետների վերաբերյալ վիրտուալ հանդիպման ընթացքում, Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է.«Իրանը սահմաններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ, ուստի տրամաբանական է, որ Իրանը, որպես երկու երկրների հարևան, լրջորեն մտնի Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հարցի մեջ»:
Վելայաթիի խոսքերով, Այաթոլլահ Խամենեին շեշտել է, որ «Ադրբեջանի օկուպացված հատվածը պետք է վերադարձվի այս երկիր, և մենք շնորհավորում ենք այս շրջանի վերադարձը Ադրբեջանին, ինչը մեծ ձեռքբերում է»:
«Գրավված քաղաքները պետք է ազատագրվեին, և Ադրբեջանի ժողովուրդը դա արեց, և մենք շնորհավորում ենք նրանց, քանի որ մենք եղբայրական, բարեկամական, պատմական և մշակութային կապեր ունենք Ադրբեջանի Հանրապետության հետ»,-ասել է Վելայաթին։
Վելայաթին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունը հնարավոր չի լինի առանց հարևան երկրների անվտանգության ու խաղաղության, հավելելով, որ եթե տարածաշրջանում պատերազմ լինի, դա կհանգեցնի ադրբեջանցի և հայ եղբայրների զոհվելուն, ինչը պետք է կանխել:
Վելայաթին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մի կապ չունի տարածաշրջանից դուրս գտնվող երկրների հետ՝ նշելով, որ ադրբեջանցիների շրջանում վահաբական և թաքֆիրական մի շարք ահաբեկիչների առկայությունն անիմաստ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան