Լավրովը թյուրիմացություն է համարում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մանրամասները պարզաբանելու ԱՄՆ կոչերը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թյուրիմացություն է համարել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հայտարարությունները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության տեղեկատվության պակասի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ համար տարօրինակ էր դա լսել»,- ասել է նախարարն ու ավելացրել․
«Ի սկզբանե Ռուսաստանը գործադրել է ջանքեր այս հակամարտության թեժ ընթացքը դադարեցնելու համար։ Մենք սերտ կապի մեջ ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ նման հայտարարությունները կա՛մ արտացոլում են այն տարածողների տեղեկացվածության պակասը, կա՛մ պարզապես թյուրիմացության արդյունք են»։