Կարեն Բեքարյան. Ուշադիր կարդացեք Գլխավոր շտաբի պետի այսօրվա ուղերձը
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը գրում է.
«Ուշադիր կարդացեք Գլխավոր շտաբի պետի այսօրվա ուղերձը:
Գասպարյանը նշում է թե երբ և քանի անգամ է զեկուցել իրավիճակը, և քանի անգամ նախազգուշացրել սպասվող աղետի վերաբերյալ: Եվ ԳՇ պետի ներկայացմամբ` այդ ամենի վերաբերյալ պատկերը տվել է դեռ պատերազմից ամիսներ առաջ:
Հիմա փորձեք հիշել Նիկոլի պահվածքն ու քայլերը ժամանակային նույն միջակայքում, հիշեք նաև՝ անամոթաբար դեռևս Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողի ելույթներն այդ ժամանակային միջակայքում (պատերազմի օրերը ներառյալ): Պատկերի ամբողջության համար` գումարեք Արծրունի ելույթները:
Հիշու՞մ եք:
Այս ամենը հիշելուց հետո, մի քանի հարց տվեք ինքներդ Ձեզ: Հարցերն իհարկե անհամար են, բայց գոնե մի քանիսը` հիմա տվեք:
1. ԳՇ պետն ի՞նչ խորհուրդ է տվել կապված ռազմավարական դաշնակցին դիմելու հարցի հետ: Քանի՞ անգամ է այդ խորհուրդը տվել, ո՞ր ընթացակարգով (ընթացակարգերով) դիմելու խորհուրդ է տվել ու ի՞նչ ժամանակացույցով: Ինչու՞ է նա «նրբորեն» շրջանցում այս թեման:
2. ԳՇ պետն այսօր ի՞նչ խնդիր էր լուծում իր ուղերձով: Հանրությանը պատկե՞ր տալու: Նիկոլի՞ն փրկելու: Ինքն իրե՞ն փրկելու: Գուցե ինքն իրեն ու Նիկոլին միաժամանա՞կ:
3. ԳՇ պետը չի ՞գիտակցում, որ Նիկոլի ժամ ավել մնալը, զրկում է մեր երկիրն առանց պատերազմի վերսկսման` գոնե որևէ կերպ փաստաթղթով նախատեսված իրավիճակը բարելավելու հնարավորությունից: Չի՞ գիտակցում, թե՞ ինքն իրեն և (կամ) Նիկոլին փրկելն ավելի կարևոր է: Եվ ինչպե՞ս նրան բնորոշել վերջին դեպքում:
4. Ի՞նչ հուշեցին Ձեզ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնողի ուղերձը և ուղերձի ընտրված ժամանակը:
5. Ինչու՞ երկրի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը միայն երեկ հրաժարական տվեց, և որքա՞ն է պատրաստվում լռել և ի՞նչ նպատակով է լռում:
6. Շուշին Ձեր համար էլ է՞ դժգույն քաղաք, իսկ միգուցե՞ ողջ Արցախն է դժգույն կամ ողջ Հայաստա՞նը:
7. «Իմ քայլը» կամ ՔՊ-ն` դահի՞ճ է, պատմությու՞ն, թե՞ անեծք: Ի՞նչ է հիմա ու ի՞նչ է դառնալու շատ մոտ ապագայում:
Եթե հարցերը կամ դրանց պատասխանելու ինքնուրույն փորձերը Ձեզ հոգնեցրին` բացեք Նիկոլի որևէ գրառում և «լայք» դրեք, եթե անգամ արդեն դրել եք` կապ չունի, հայտնագործեք տարբերակը ևս մի քանիսը դնելու: Դա սեփական ուղեղն անջատած պահելու լավագույն տարբերակն է:
Իսկ եթե Ձեզ հուզում է հայրենիքը, ավելի ճիշտ` եթե համարում եք, որ ունեք հայրենիք, սակայն դեռ որևէ կերպ Ձեր ձայնը դեռ չեք բարձրացրել, հիշեք.
...Նիկոլը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը,
...Համազգային խայտառակության նորացված ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 3 օրից քիչ»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է զբաղվում, ի՞նչ է անում, որ արցախցիների շահերը դետալ առ դետալ պաշտպանված լինեն. Բեքարյան
- Բեքարյան. Թողնել Նիկոլին իր տեղում՝ նշանակում է չպայքարել, չփորձել հնարավորը խուսափելու համար այս խայտառակությունից
- Կարեն Բեքարյան. Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր, հապաղելու ժամանակ չունենք
- Կարեն Բեքարյան. Անհրաժեշտ է ռազմական և դիվանագիտական բեկում՝ շտապ և հուժկու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին