Զոհրաբյան. Հիմա մենք պատմական առաքելություն ունենք՝ բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը
«Հարգելի՛ պարոն Դանիելյան, ինչպե՞ս է Ձեր աղջիկ Շուշին, հուսամ՝ լավ է։ Մենք Ձեր աղջկա ձեռքը բռնած մի օր անպայման գնալու ենք Շուշի, այն Շուշին, որը հանձնեց ձեր գերագույն գլխավոր հրամանատարը, այն Շուշին, որի վերաբերյալ ձեր գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց՝ պատերազմը կանգնեցնելու ցանկացած սցենարի դեպքում Շուշին պիտի հանձնվեր առանց մարտերի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը պնդեց, որ ԱԺ նիստերի դահլիճում այսօր պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում և Նիկոլ Փաշինյանի հրաժարական։
«Այլ հարց այս դահլիճում մենք որևէ բարոյական իրավունք չունենք քննարկելու։ Սիրելի հայրենակիցներ, ես երկար տարիներ աշխատել եմ «Հայկական ժամանակ»-ում և արել եմ հարցազրույցներ սերիական մարդասպանների հետ։ Նրանցից մեկն ինձ հետ հարցազրույցում ասաց՝ ես աղերսում էի, որ ինչ-որ պահի, ինչ-որ մեկն իմ ձեռքը բռնի...։ Հիմա մենք պատմական առաքելություն ունենք՝ այդ խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ նա չի հասցրել նոր ավերածություններ անել։ Բռնել նրա ձեռքը, հեռացնել նրան իշխանությունից, և քննարկումներ ունենալ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, վերացնել այս համաձայնագրում առկա ականները, որոնք այլևս վնասում են Հայաստանի անվտանգությանը, որոնք վերաբերում են Մեղրիին, որոնք վերաբերում են Հայաստանի տարածքներին։ Պետք է փորձենք փրկել այն, ինչ հնարավոր է փրկել Արցախում»,- ներկայացրեց պատգամավորը։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այս համաձայնագիրը, ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքին հասցված ամենադաժան հարվածն էր.
«Պատմության մեջ չի եղել, և Նիկոլ Փաշինյանը չի լինելու բացառություն, որ Հայաստանը թուրքի առաջ ծնկի բերած ղեկավարը մնա։ Մի փորձեք խեղաթյուրել մեր խոսքերը. ո՛չ ես, ո՛չ Գևորգ Գորգիսյանը արյան կոչ չենք արել, մենք ասել ենք՝ մեր երկրում չի լինելու քաղաքացիական պատերազմ, իսկ վարչապետը նոյեմբերի տասին արյան, վրեժի կոչ արեց։ Հայը հայի արյուն չի թափելու..., ես ունեմ պատմական առաքելություն, ես ունեմ իմ մեղքը։ Ես գիտեի, թե մենք ինչպիսի մարդու հետ գործ ունենք.. այո, միգուցե վախեցա, որ դուք իմ երեխայի տան դռան առաջ կդնեք այն նույն դագաղները, ինչ արեցիք այլ կանանց դեպքում։ Հիմա մենք այլընտրանք չունենք, այս ամբիոնում քննարկվելու է մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, այլ հարց այս ամբիոնում չի քննարկվելու»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Պատգամավորներ Զոհրաբյանի ելույթում, Գորգիյանի հարցազրույցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձևակերպումներ
- Զոհրաբյան. Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին