Ֆեյքերը գրոհ են սկսել նախագահ Արմեն Սարգսյանի դեմ. Նաիրա Զոհրաբյան
«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է պատմության մեջ մնալ միակ ղեկավարը, որը ստորագրելով Արցախը հանձնելու, Արցախը թուրքի առաջ ծնկի բերելու կապիտուլացիոն համաձայնագիրը՝ շարունակել ամեն գնով պաշտպանել իշխանությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նկատեց, որ ԱԺ-ում քննարկվելու է միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, բայց «Իմ քայլի» պատգամավորները փորձում են մեղադրել, թե ընդդիմությունը իշխանություն է ուզում:
«Դա սուտ է, ապատեղեկատվություն է, որևէ քաղաքական ուժ, որն այսօր հասկանում է, թե ինչ ծանր բեռ է ժառանգելու Նիկոլ Փաշինյանի ավիրածություններից հետո, իշխանություն չի ուզում, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը զարհուրելի է, համարում այն, որ մարդիկ փորձում են կյանքի գնով պահել իշխանությունը:
«Գիտե՞ք, արդեն իրենց ֆեյքերը չեն որոշելու, Նիկոլ Փաշինյանի անունն արդեն գրվել է Գետադարձի, Մելիք Ֆրանգյուլի անունների կողքին և իրենց ֆեյքերը չեն, որ փորձելու են սրբագրել և խմբագրել պատմությունը»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ԱԺ-ի դահլիճում Նիկոլ Փաշինյանի հրաժարականից բացի որևէ այլ օրակարգ չի քննարկվելու, իսկ վարչապետը որևէ օրակարգ չպետք է որոշի:
Պատգամավորը հայտնեց, որ իշխանական ֆեյքերը նաև գրոհ են սկսել Արմեն Սարգսյանի դեմ, այն բանից հետո, երբ վերջինս խոսել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Ապրիլյան պատերազմի հերոսների մեկի կեղծ պապիկին էիք բերել, բա դա ցավի կապիտալիզացիա չէ՞ր
- Հորդորեք պարտության սիմվոլ վարչապետին հեռանալ. Գևորգ Գորգիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին