Պոմպեոն Ստամբուլում է, բայց ոչ մի հանդիպում Թուրքիայի ղեկավարության հետ չի նախատեսել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Եվրոպա ու Մերձավոր Արևելք իր տասնօրյա այցերի շրջանակներում ժամեր առաջ վայրէջք է կատարել Ստամբուլում։ Ստամբուլում նախատեսված է Պոմպեոյի հանդիպումը Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի՝ աշխարհի հույն ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդի հետ։
«Այստեղ գտնվելու ընթացքում ես կքննարկեմ կրոնական ազատությունները տարածաշրջանում և կխթանեմ մեր ամուր դիրքորոշումը՝ աշխարհում կրոնական ազատությունն առաջ տանելու հարցում»,-թվիթերում գրել է Պոմպեոն:
Պոմպեոյի այցը, սակայն, Թուրքիայի իշխանություններին վատ դրության մեջ է դրել։ Պետքարտուղարը հանդիպում չի նախատեսել երկրի ղեկավարության հետ։ Պոմպեոն առաջարկել է Թուրքիայի ԱԳ նախարարին հանդիպել Ստամբուլում, սակայն վերջինս հրաժարվել է, ասելով, թե հանդիպումը պետք է լինի Անկարայում։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Պոմպեոն չի հանդիպի նաև նախագահ Էրդողանի հետ, քանի որ Էրդողանի աշխատանքային գրաֆիկը զբաղված է։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը խոստովանել է, որ Վաշինգտոնի ու Անկարայի միջև կան տարաձայնություններ, և այն պնդումներին, թե ինչը կարող էր վիրավորել Էրդողանին, պետդեպի ներկայացուցիչն ասել է, որ հարցը Թուրքիայի ղեկավարի ժամանակացույցն է։
Wheels down in Istanbul. While here, I will discuss religious freedom in the region and promote our strong stance on advancing religious freedom around the world. pic.twitter.com/UwjPUC0a4k
— Secretary Pompeo (@SecPompeo) November 16, 2020
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Թուրքիայի գործողությունների շուրջ. պետքարտուղար Պոմպեո
- Պոմպեոն հրաժարվել է Ստամբուլից մեկնել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտգործնախարարին
- Պոմպեոն այց կկատարի 7 երկրներ՝ ներառյալ Թուրքիա ու Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան