Պուտին. Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում՝ ՀՀ-ի կողմից, էապես հետք էր թողնում իրադարձությունների ընթացքի վրա
Լեռնային Ղարաբաղի չճանաչումը, այդ թվում Հայաստանի կողմից, էական գործոն էր արյունալի հակամարտության ընթացքում: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ «Ռոսսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի՝ որպես անկախ պետություն ճանաչելուն-չճանաչելուն, այստեղ սա կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց դա, անկասկած, էական գործոն էր, այդ թվում նաև, հուսով եմ, վերջերս ավարտված արյունալի հակամարտության ընթացքում:
Քանի որ հենց Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում՝ Հայաստանի կողմից, էապես հետք էր թողնում իրադարձությունների ընթացքի և դրանց ընկալման վրա։
Այստեղ պետք է ուղիղ ասել. ժամանակին Վրաստանի նախկին ղեկավարության հանցավոր գործողություններից հետո, նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահներին հարվածելը, Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը», - ասել է նա:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն արդարացի է ճանաչել Ղրիմի բնակիչների կամարտահայտությունը և Ռուսաստանի հետ վերամիավորվելու նրանց ձգտումը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ամաչում այդ մասին ուղիղ խոսել:
«Ղարաբաղի դեպքում սա չի արվել, ինչն, իհարկե, էապես ազդեցություն է ունեցել այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Իմ կարծիքով, ԼՂ-ում զոհերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարված ավելի քան 4 հազարն է
- Պուտին. Շուշին հանձնելու հարցը չի եղել մինչ վերջին հակամարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին