Վարագյան. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վախկոտ կերպար է
«Դեռ չէի հասցրել հարց ուղղել ԿԳՄՍ նախարարին՝ կիսո՞ւմ է դավաճան Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի փաստաթուղթը, որի հետևանքով մեր երկիրը ծանր խնդրի առաջ է կանգնել, ինձ բերման ենթարկեցին»,- ոստիկանության Կենտրոնից բաժնից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։
Նա նշեց, որ նաև ցանկանում էր նախարարից հետաքրքրվել, թե ինչու որևէ բան չարվեց ու Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հետ գերեվարվեց ու մնաց թուրքին։
«Այս դավաճանական թիմն այս ամենի համար պատասխան է տալու։ Սա նաև նրա հետևանք է, որ Արայիկ հարությունյանները ժամանակին ՌԴ դեսպանատան առջև դրոշներ էին վառում, այս պատերազմի ընթացքում տեղավորվել էին Սյունիքում ռուսական դրոշի ներքո, փորձում պաշտպանվել թուրքերից։
Այս իշխանությունները, դավաճանները վաճառել են մեր հայրենիքը։ Ի վերջո պետք է պատասխան տան»,- ասաց Վ. Վարագյանը։
Նա նշեց, որ ի վերջո Արայիկ Հարությունյանն այդ հարցերի պատասխանը տալու է, որևէ տեղ չի փախչելու։
«Ըստ էության, Արայիկ Հարությույանը վախկոտ կերպար է, վախենում է ամեն ինչից։ Հայտարարության ստորագրումից հետո ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի նկարն էր տեղադրել, աջակցություն հայտնել։ Քանի որ սկզբում ժողովրդական հուզումը մեծ էր, ջնջեց, հետո տեսավ, որ իր թիմակից դավաճանները դեռ դիմադրում եմ, վերադարձավ իր դավաճանական անցյալին»,- ասաց Վ. Վարագյանը։
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը լրագրողներին ասաց, որ հեռուստատեսությամբ է տեսել, որ իր ընկերներին բերման են ենթարկել։
«Գնացել էին նախարարին հարցեր տալու, բերման են ենթարկվել։ Ներկայիս դավաճանական իշխանությունները կարծում եմ, որ կարող են այս մեթոդներով մարդկանց բերանները փակել, ռազմական դրության կամ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ, հիմարագույն ընդունված որոշումներով մարդկանց լռեցնել։ Չի ստացվելու, որովհետև հայ ժողովորդը չի ներելու այս դավաճանությունը»,- նշեց նա։
Մ. Հակոբյանի խոսքով, կրթության նախարարը կրթության համակարգի աշխատակիցներին պետք է պատասխան տա՝ ինքն ընդունո՞ւմ է այդ ստորագրված փաստաթուղթը, թե՞ ոչ։
«Չկա Հայաստանում, աշխարհում մի պատմաբան, որ կապիտուլյանտների փաստաթուղթը կարող է արդարացնել։ Մենք հայրենիք ենք կորցրել, դրանից հետո այդ մարդիկ րոպե, ժամ շուտ պետք է հեռանային, որ ինչո-ր մարդկանց խումբ կարողանա շտկել այդ վիճակը։
Ենթադրում եմ, որ կա երկիրն, Արցախը հանձնելու հստակ պայմանավորվածություն, առաջադրանք, որը փորձելու են մինչև վերջ իրականացնել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ-ի մոտ ակցիան դեռ չսկսված Վահագն Վարագյանն ու այլ քաղաքացիներ բերման ենթարկվեցին
- Վարագյան. Ժամը 14։00-ին ԿԳՄՍ դիմաց
- Պարոն ԿԳՄՍ սուպեռ-նախարար, ասելիք չունե՞ս․ Վ․ Վարագյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան