Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է ֆրանսահայերին
Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարից հետո իրեն «Հայաստանի կողքին» հռչակած Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին: Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան:
Մակրոնը նաև հայտարարել էր, որ պատրաստակամ է կառուցել արդար, ընդունելի քաղաքական լուծում՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար։
Ինչպես գրում է Le Figaro-ն, Ֆրանսիան մտադիր է առաջիկա օրերին մարդասիրական, բժշկական օգնության բեռնատար ինքնաթիռ ուղարկել Հայաստան, ասել էր Մակրոնը Ելիսեյան պալատում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Նախորդ հինգշաբթի երեկոյան կայացած հանդիպման մասնակիցների թվում էին ՀԿ-ներ, որոնք աջակցում են Հայաստանին (Բարեգործության հայկական ընդհանուր միություն, Ֆրանսիայի հայկական հիմնադրամ, Ազնավուր հիմնադրամ) և այլ անհատներ, ինչպիսիք են կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Անդրե Մանուկյանը, աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան