Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը վերսկսել է իր աշխատանքները
Արցախի հանրապետական բժշկանան կենտրոնը վերսկսել է իր աշխատանքները հրադադարը հաստատելուն պես։ Անձնակազմի մի մասն արդեն տեղում է, բավարար է բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Արցախի հանրային հեռուստաընկերությանը կենտոնի տնօրենն ասել է, որ 100 հոգի վերադարձել են ու աշխատում են։ ԲԿ-ն մոտ 600 աշխատող ունի։ Շաբաթվա ընթացքում աշխատողները կավեանան։ Բժշկական կենտրոնում արդեն 6 հիվանդ բուժում է ստանում։
Աշխատանքի բնականոն ռեժիմի են վերադառնում նաև Ստեփանակերտում գործող մյուս բուժհիմնարկները։ Շրջաններում շարունակվում են բուժհիմնարկների վերականգնման աշխատանքները, կսկսեն գործել առաջիկա օրերի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է կատարվել Ստեփանակերտի հիվանդանոցում հրթիռակոծման ժամանակ. կադրեր ներսից
- Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը՝ Ադրբեջանի լկտի պատասխանը ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին