Շավարշ Քոչարյանն ազատվեց պաշտոնից
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ազատվեց ԱԳ փոխնախարարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ հայկական հողերն Ադրբեջանին հանձնելուց հետո լուրեր տարածվեցին, որ Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Երեկ դիմում է ներկայացրել ու պաշտոնից ազատվել նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյանը հրաժեշտէ տվել ԱԳՆ անձնակազմին. Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը
- Զոհրաբ Մնացականյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից
- Միքայել Մինասյան. Զորի’կ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը, իսկ հիմա պատմիր դավաճանի արարքների մասին
- Նաիրիա Կարապետյանը՝ հրաժարական տված դիվանգետներին. Խնդրում եմ, պատմեք մեզ, խոսեք, բացեք փակագծերը
- Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան