Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկությունը
Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը։ Այս մասին գրում է ehbildu-ն։
Առաջարկ-միջնորդությունը նաև դիմում է միջազգային կազմակերպություններին՝ ակտիվորեն ներգրավվել արդեն «մարդասիրական ճգնաժամի պատճառ դարձած հակամարտությանը «խաղաղ ճանապարհով լուծում» գտնելուն։
Ջոն Ինյառիտուն շեշտել է փախստական ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապությունը և միջազգային կազմակերպություններում ակտիվ դիրքի պահպանման կարևորությունը, որպեսզի Արցախի Հանրապետությունում հակամարտությունը հայտնվի միջազգային հումանիտար օրակարգում:
«Չնայած անցած շաբաթ համաձայնեցված հրադադարին, հակամարտությունը շարունակվում է, և տևական լուծում է պետք, քան երբևէ», - բացատրել է պատգամավորը:
Նշենք, որ վերջերս Ջոն Ինյառիտուն դիտորդների պատվիրակության կազմով, որը բաղկացած էր Եվրամիության տարբեր երկրների խորհրդարանականներից և լրագրողներից, այցելել էր Հայաստան և Արցախի Հանրապետությունում և տեղում կարողացել էր տեսնել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ագրեսիայից արդյունքում պատճառված վնասը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը իսպանացի պատգամավորին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները
- Իսպանացի կոնգրեսականը Ստեփանակերտից․ Միջազգային հանրությունը պետք է արագ գործի՝ խուսափելու նոր ցեղասպանությունից
- Իսպանացի լրագրող․Ստեփանակերտում հանգիստ ու սպասողական վիճակ է
- Հանգիստ առավոտ է Ստեփանակերտում․ իսպանացի լրագրող
- Իսպանացի սենատոր. Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ջարդերը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան