ԿԳՄՍ-ի մոտ ակցիան դեռ չսկսված Վահագն Վարագյանն ու այլ քաղաքացիներ բերման ենթարկվեցին
ԿԳՄՍ նախարարության դիմաց հավաքված են մի խումբ քաղաքացիներ, համալսարանականներ։ Նրանք ցանկանում են, որպեսզի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունը դուրս գա ու իր կարծիքը, դիրքորոշումը հայտնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի վերաբերյալ։
ԿԳՄՍ նախարարության դիմաց հավաքվելու մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։ Նա, և մի քանի այլ քաղաքացիներ բերման ենթարկվեցին։
«Գիտակրթական հանրույթի ներկայացուցիչներ ենք, ուզում ենք իմանալ, թե մեր ոլորտը համակարգող նախարարն ինչ տեսակետ ունի կապիտուլյացիոն հայտարարության մասին։ Որևէ բան դեռ չսկսված, ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացիներին։ Մեր ընկերներն այստեղ որևէ ապօրինի գործողություն չեն կատարել»,- լրագրողներին ասաց ԵՊՀ արհեստակցան կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը։
Նա նշեց, որ այժմ գնում են ոստիկանության Կենտրոնի բաժին պարզելու, թե ինչու են բերման ենթարկել քաղաքացիներին։
Ա. Ավետիսյանն ասաց, որ իրենց ակցիաները տրամաբանական շարունակություն են ունենալու այնքան, մինչև իմանան սուպեր-նախարարի տեսակետը երկրում տեղի ունեցող իրադարաձությունների մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին