ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
«ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը այսօր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, այն վարչապետի սեղանին է, բայց չգիտեմ՝ ստորագրվել է արդեն, թե ոչ»,- նշեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին