Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները կքննարկեն ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ժամանած դիվանագետները կլինեն Մոսկվայում `քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Մարիա Զախարովային:
«Ռուսական կողմից հանդիպումը անցկացնում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը»,- հավելել է Զախարովան:
Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին Մոսկվայում դիվանագետների մասնակցությամբ կկայանա հանդիպում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:
«Մի կողմից, այս հրադադարը անհրաժեշտ էր հազարավոր կյանքեր փրկելու համար ... Բայց մյուս կողմից, այդ հրադադարը չի կարգավորում խնդիրը: Եվ հիմա հարց է առաջանում, թե ինչպես վաղը կլուծվի հարցը: Քննարկումներն արդեն սկսվել են»,- ասել է Զախարովան հավելելով, որ վաղը կկայանա հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը թյուրիմացություն է համարում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մանրամասները պարզաբանելու ԱՄՆ կոչերը
- ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանին կոչ են անում պարզաբանել Թուրքիայի դերը ղարաբաղյան գործարքում