ԿԽՄԿ ղեկավար. Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերն ասել է, որ իր ունեցած վերջին տեղեկությունների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմիններ, կազմակերպությունը շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ: Այս մասին նա ասել է Ռիա նովոստիին։
Ըստ Մաուրերի, Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեության առաջնահերթությունները տեղահանված բնակչությանը օգնելն է, մահացածների մարմինները փոխանակումը, ինչպես նաև գերիներին այցելելը` հնարավոր բանակցություններին և փոխանակումներին պատրաստվելու համար:
Նա ասել է, որ ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ ներկայությամբ կողմերը սկսել են դիերի փոխանակումը։
«Ըստ իմ վերջին տեղեկությունների, (կողմերը) արդեն փոխանակել են 200 մարմին: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել», - նշել է ԿԽՄԿ նախագահը:
Երեքշաբթի օրը Մաուրերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են փոխանակվել գնահատականներով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ և քննարկել հնարավոր փոխգործակցությունը կորոնավիրուսի համատեքստում:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին ի վիճակի չենք մտնել Ջաբրայիլ, Ֆիզուլի, Կուբաթլու, մեզ համար անհասանելի տարածքներ են. ՊՆ ներկայացուցիչ
- Տոնոյան. Արվում է ամեն ինչ հերոսաբար ընկած տղաների մարմինները գտնելու և հողին հանձնելու նպատակով
- Ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծառայողների վերջնական թիվը (լրացվում է)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան