Տիգրան Աբրահամյան. Կներեք, դուք ունե՞ք տունը, ունեցվածքը, հողը կորցրած ընկերներ՝ ես ունեմ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այն մարդիկ, ովքեր ասում են, թե «մարդիկ ողբերգություն են ապրել, դուք էլ անընդհատ ասում եք, հիշեցնում եք», ապա կամ նրանք խորը մոլորության մեջ են կամ դիտմամբ փորձում են այս ողբերգական իրավիճակը «մարսելու» միջավայր ձևավորել։
Մեր ժողովուրդը պետք է իմանա իրական պատկերը։ Եվ որքան էլ ծանր լինի՝ պետք է տեսնի իր օջախը վառող քաշաթաղցուն, անասուններն իր դեմը գցած ու դեպի ՀՀ քարվաճառցուն, Աղդամում այգի տնկած, բայց դա ամբողջությամբ կորցրած բնակչի հոգեվիճակը։ Պետք է իմանա, որ կան մարդիկ, ովքեր նույնիսկ իրենց տան անդամի դին են տեղափոխում ՀՀ, որովհետև Նիկոլը որոշել է, որ դա պետք է հանձնի։
Իսկ ինչ ե՞ք ուզում տեսնել՝ սերիալներ, հեքիաթներ ու շարունակել հանգիստ ապրե՞լ։ Ի՞նչ։
Իրականությունից չես փախնի։
Մենք կորցրել ենք Թալիշը, Մատաղիսը, գյուղեր, հատվածներ Մարտունու, Ասկերանի շրջաններից, կորցրենք Շուշին, Հադրութի շրջանը գրեթե ամբողջութամբ, Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն։
Էլ չեմ խոսում Նիկոլի ստորագրած խայտառակ փաստաթղթով Ադրբեջանին անցնող շրջանների մասին՝ Աղդամը, Քաշաթաղը գրեթե ամբողջությամբ, բացառությամբ՝ 5 կմ միջանցքի, Շահումյանի շրջանը՝ Քարվաճառ շրջկենտրոնով։
Ու դուք ուզում եք, որ մենք լռե՞նք։ Չենք լռելու, որովհետև ի տարբերություն Նիկոլի, մեր հայրենիքը սիրում ենք ոչ թե նրա համար, որ երկու փողոց ավել ասֆալտ է արված, այլ որովհետև դա մերն է, դրա համար մարդիկ են զոհվել, դա պահելու համար մարդիկ կյանք են դրել։
Մենք հայրենազրկվել ենք, պատասխանատուները ձև են բռնել, որ բան չի եղել, եթե եղել է՝ բոլորը մեղավոր են բացի իրենցից, այդպես էլ պետք է լիներ, իսկ մեր մեջից մարդիկ ասում են, որ անընդհատ խոսելով մարդկանց վերքը չի փակվում, բա էսի սենց, բա էնի նենց։
Կներեք, դուք ունե՞ք տունը, ունեցվածքը, հողը կորցրած ընկերներ՝ ես ունեմ, դուք գիտե՞ք իրենց վիճակը՝ ես գիտեմ։ Դուք գիտե՞ք, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր ապրել են Արցախում, գիտեն ետ հողի արժեքը։
Եվ վերջապես դուք գիտե՞ք, թե նրանք ինչ են զգում, երբ դուք կրավորական դիրք եք ընդունել կամ խոսում եք ամեն ինչից բացի տեղի ունեցած ողբերգությունից։ Ես գիտեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, հիմա դուք վերջապես պետք է գործեք
- Տիգրան Աբրահամյան. Խղճալու բան չես, բայց վիճակդ վիճակ չի՝ պրծած մարդ ես
- Տիգրան Աբրահամյան. Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը
- Տիգրան Աբրահամյան. Եթե չկանխեք այս տհասի արկածախնդրությունը, ապա մեկ առ մեկ պատասխան եք տալու
- Տիգրան Աբրահամյան. ԱԱԾ, դուք հասկանում ե՞ք ինչ է կատարվում, ձեզ ներկայացրել են որպես դավաճաններ, փախնողներ
- Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Տղերք, կներեք մեզ, բայց իմացեք, որ ձեր արածը գետնով չենք տալու
- Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, վերադարձիդ կոչից առաջ արդեն կազմակերպված ձևով պետք է գտած լինեիր համապատասխան գումարները
- Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, չզարմանաս, բայց պետք է հարցնեմ՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ կարդացե՞լ ես
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին